Հայաստան Քաղաքական 

Ավագանին Երևանի քաղաքապետ է ընտրում

Այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 11:00-ին տեղի կունենա Երևանի ավագանու նիստ, որի ընթացքում կկազմակերպվի մայրաքաղաքի քաղաքապետի արտահերթ ընտրություն:

Թեկնածուն միակն է՝ ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը:

Ավելի վաղ Երևանի ավագանու ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները հայտարարել էին թեկնածու չառաջադրելու մասին:

Հիշեցնենք նաև, որ ԵԼՔ-ը պահանջում էր արտահերթ ընտրության օր նշանակել օգոստոսի 8-ը, սակայն ընտրվեց Հանրապետականի որոշած օրը:

Նույն շարքից