Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիան շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար

analitik.am

Թուրքիան շնորհակալ է Ռուսաստանին երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ ցուցաբերած աջակցության համար: Այս մասին, ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հյուսեյին Դիրիոզը:

Թուրք դիվանագետը նշել է, որ Ռուսաստանն առաջիններից մեկն է եղել, որ պաշտպանել է երկրի օրինական իշխանություններին և դատապարտել ապստամբների գործողությունները:

Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ապստամբության փորձի ժամանակ զոհվեց 248 մարդ, վիրավորների թիվը հասնում է 2,7 հազարի: Հեղաշրջման փորձն անհաջողությամբ ավարտվեց: Արդեն հուլիսի 16-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զանգահարեց Թուրքիայի ղեկավար Էրդողանին՝ հայտնելով իր աջակցությունը և դատապարտելով հակասահմանադրական գործողությունները:

 

Նույն շարքից