Հասարակություն 

Ռուսաստանը վերջին մեկ ամսում 25 միլիոն կիբերհարձակում է ետ մղել

Ռուսաստանում ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում ռուսական հատուկ ծառայությունները ետ են մղել 25 միլիոն կիբերհարձակում, որոնք արվել են առաջնության հետ կապ ունեցող ենթակառուցվածքների վրա: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

ՌԴ նախագահը շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան և արտասահմանյան հատուկ ծառայություններին և իրավապահներին:

Նշվում է, որ Աշխարհի առաջնության նախապատրաստմանն ու անկցացմանը մասնակցել է ընդհանուր առմամբ 34 երկրի 55 ծառայություն:

Հիշեցնենք, որ Ռուսաստանում ավարտված աշխարհի առաջնության չեմպիոն հռչակվեց Ֆրանսիայի հավաքականը, որը եզրափակիչում 4:2 հաշվով առավելության հասավ Խորվաթիայի հավաքականի նկատմամբ:

 

Նույն շարքից