Հասարակություն 

Զոհեր և վիրավորներ՝ Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ

Հուլիսի 15-ին Ֆրանսիայի հավաքականը երկրորդ անգամ նվաճեց ֆուտբոլի աշխարհի չեմպիոնի կոչումը: Ֆրանսիայում սիրելի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ անկարգություններ են տեղի ունեցել երկրի մի քանի քաղաքներում:

Մայրաքաղաք Փարիզում մի խումբ երիտասարդներ քարերով կոտրել են խանութների ապակիները: Անկարգությունների մասնակիցները ներխուժել են Publicis սուպերմարկետ, այնտեղից գողացել ալկոհոլ, կոտրել ապակիներ, քարեր և այլ իրար նետել ոստիկանների ուղղությամբ: Իրավապահները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել, բերման է ենթարկվել 7 մարդ: Փարիզում կարգին հետևել է մոտ 110 հազար ոստիկան:

Անկարգություններ են տեղի ունեցել նաև Լիոնում, Մարսելում, Ստրասբուրգում, Ռուանում, Գրենոբոլում և այլ քաղաքներում:

Բացի դրանից, Ֆրանսիայի հավաքականի հաղթանակը տոնելու ժամանակ  ավտովթարներ և դժբախտ պատահարներ են տեղի ունեցել, ինչի արդյունքում եղել են զոհեր և վիրավորներ:

 

Նույն շարքից