Հայաստան Քաղաքական գլխավոր 

Երևանի ավագանին ցրելու շուրջ կոնսենսուս եղավ. ԵԼՔ խմբակցության ղեկավար

Երևանի ավագանին ցրելու շուրջ կոնսենսուս, ըստ էության, եղավ ավագանու բոլոր երեք խմբակցությունների միջև: Այսօր՝ հուլիսի 16-ին հայտարարեց ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները որոշել են թեկնածու չառաջադրել և չմասնակցել այսօր կայանալիք արտահերթ նիստին:

Խաժակյանի խոսքերով, հիմա պետք է պատրաստվել Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան հնարավարինս շուտ՝ քաղաքապետի հարցի լուծումը թողնելով բնակիչների որոշմանը:

Ինչ վերաբերում է միասնական ցուցակով հանդես գալուն, ԵԼՔ ներկայացվուցիչն ասաց, որ քննարկումներն այդ մասով սկսվել են, իսկ իր անձնական ցանկությունն այն է, որ ընտրությունները լինեն հենց միասնական ցուցակով:

Խաժակյանը նաև կարծիք հայտնեց, որ այսօր քվորում չի լինի ու նիստը չի կայանա:

 

Նույն շարքից