Քաղաքական 

Երևանի ավագանու նիստը տեղի չունեցավ. Քաղաքապետ չընտրվեց

Ինչպես և սպասվում էր, Երևանի ավագանու նիստը, որի ընթացքում պետք է տեղի ունենար քաղաքապետի արտահերթ ընտրություն, տեղի չունեցավ:

Նիստը տեղի չունեցավ քանի որ քվորում չկար, ներկա էր 5 անդամ:

Նիստը վարող Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց:

Ավելի վաղ ավագանու ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու ավագանու նիստին:

Երևանի քաղաքապետի միակ թեկնածուն ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն է:

Նույն շարքից