Երևանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը բարի երթ է մաղթում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցել պատրաստվող ԲՀԿ-ին:
Այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ զրույցի ժամանակ Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե ինչու ԵԼՔ-ը որոշեց չմասնակցել ավագանու այսօրվա նիստին և չառաջադրեց քաղաքապետի թեկնածու, ասաց, որ իրենց համար նախընտրելի է ավագանու լուծարումը, քանի որ իրենք չեն պատրաստվում աշխատել ավագանու 46 հանրապետականների հետ:
ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչը նշեց, որ ժողովուրդը պետք է որոշի, թե ով պետք է հայտնվի Երևանի ավագանու ընտրություններում՝ բարի երթ մաղթելով բոլոր ուժերին, որոնք պատրաստվում են մասնակցել ընտրություններին: