Քիչ առաջ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու նիստը տեղի չի ունենալու, քանի որ քվորում չկա: Մինչ այդ Արեյանը 30 րոպե ընդմիջում էր հայտարարել, քանի որ նիստին ներկա էր ավագանու ընդամենը 5 անդամ:
Ավելի վաղ ՀՀԿ և ԵԼՔ խմբակցությունները հայտարարել էին, որ թեկնածու չեն առաջադրելու և չեն մասնակցելու ավագանու նիստին, որի ժամանակ քաղաքապետի արտահերթ ընտրություններ պետք է տեղի ունենային:
ԵԼՔ խմբակցության ներկայացուցիչների խոսքերով, նման որոշում կայացվել է, քանի որ քաղաքական ուժը կողմ է ավագանին լուծարելուն և նոր ընտրություններ կազմակերպելուն:
Նշենք, որ քաղաքապետի միակ թեկնածուն ԵԾ խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն էր: