Հուլիսի 30-ին Հայաստան է ժամանելու Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլան: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
Բալայանը նշեց, որ Իտալիայի նախագահը Հայաստան է ժամանում ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով և մեր երկրում հանդիպումներ է ունենալու բարձրագույն ղեկավարության հետ:
Բալայանի խոսքերով, սա Իտալիայից նման մակարդակի առաջին հանդիպումն է: