Բարի օր Հայաստան Քաղաքականություն 

Երևանի քաղաքապետ չընտրվեց. Ինչ պետք է լինի հիմա՝ ըստ օրենքի

analitik.am

«Մենք, ըստ էության, լինելու ենք ավագանու անդամի ժամանակավոր պաշտոնակատարներ»,-այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանի ավագանու նիստի տապալումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ավագանու ԵԼՔ խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը՝ հավելելով, որ Կամո Արեյանը ժամանակավոր լինելու է քաղաքապետի պաշտոնակատար:

Խաժակյանի խոսքերով, ավագանու արձակումից հետո կառվարությունը 2-շաբաթյա ընթացքում պետք է նշանակի արտահերթ ընտրության օր, որը պետք է լինի որոշումը կայացնելուց հետո 30-40 օրվա ընթացքում. «Եթե առավելագույն ժամկետներով ենք դնում, ընտրությունները լինելու են սեպտեմբերի առաջին կեսին»:

Ինչ վերաբերում է հարցին, թե տեսնում է արդյո՞ք Խաժակյանն իրեն քաղաքապետի դերում, վերջինս ասաց, որ իրեն հոգեհարազատ է դարձել քաղաքային կառավարման ոլորտը, սակայն ինքը դեռ մի քանի տարի դրա հնարավորությունը չի ունենա տարիքի պատճառով:

ԵԼՔ-ում քաղաքապետի թեկնածուի հարցը չի լուծվել:

Նույն շարքից