Հասարակություն 

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 13-ամյա երեխան հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» ԲԿ

SHAMHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։30-ի սահմաններում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ «աջ ոտքում օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ։

Մանրամասն՝ shamshyan.com

Նույն շարքից