Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն արդեն ժամանել է Հելսինկի

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Հելսինկի, որտեղ այսօր՝ հուլիսի 16-ին, հանդիպելու է ԱՄՆ նախագահ Դանոլդ Թրամփի հետ: Այս մասին հայտնում է Ինտերֆաքս գործակալությունը:

ԱՄՆ նախագահը Ֆինլանդիայի մայրաքաղաք ժամանել էր ավելի վաղ:

Երկու երկրների նախագահների հանդիպումը տևելու է 3 ժամ, որից 1,5 ժամը նրանք անցկացնելու են առանց օգնականների և պատվիրակության անդամների:

Մինչ այս Պուտինն ու Թրամփը երկու անգամ արդեն հանդիպել են, սակայն այդ հանդիպումները  եղել են միջազգային միջոցառումների շրջանակներում:

Նույն շարքից