Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեն հուլիսի 1-ին երկրում սգո օր է հայտարարել Թխիբուլի քաղաքի հանքում տեղի ունեցած փլուզման զոհերի համար:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի արմտյան մասում գտնվող հանքի փլուզման արդյունքում զոհվել է 4 հանքափոր:
Վրաստանում սգո օր է հայտարարված, երկրի բոլոր պետական հաստատություններում դրոշները կիջեցվեն:
Հիշեցնենք, որ ապրիլին նույն հանքում տեղի ունեցած փլուզման արդյունքում 6 զոհ էր գրանցվել: