Հասարակություն Պատահարներ 

20-ամյա ուղևորը տեղում մահացել է

analitik.am

Հուլիսի 16-ին` ժամը 01.40-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում է ստացվել, որ իրենց է զագահարել անհայտ քաղաքացի եւ հայտնել, որ Արագածոտնի մարզի Բազմաբերդ գյուղում ավտովթար է տեղի ունեցել:

Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 01.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց E 200» մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ճանապարհի 62-րդ կմ-ի հատվածում դուրս է եկել երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին ու կողաշրջվել։ Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, իսկ 20-ամյա ուղեւորը` Արամ Հովհաննիսյանը, տեղում մահացել է:

Կատարվում է քննություն։

Նույն շարքից