Քաղաքական Միջազգային 

Պուտինը մոտ 50 րոպե ուշացել է. Մեկնարկել է Պուտին-Թրամփ հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մեկնարկել է ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Հանդիպումը մեկնարկել է մոտ 50 րոպե ուշացումով,                քանի որ ՌԴ նախագահն ուշացել է:

Պուտինի հետ հանդիպման մեկնարկին Թրամփը շնորհավորել է վերջինիս ֆուտբոլի աշխարհի առաջնությունը հաջող կերպով անցկացնելու համար: Պուտինն իր հերթին նշել է, որ ժամանակն է եկել, որպեսզի երկու երկրների ղեկավարները խոսեն առարկայական:

Ենթադրվում է, որ նախագահները խոսելու են ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ ենթադրյալ միջամտության, Ուկրաինայի հարցի, ինչպես նաև Սիրիայի մասին:

 

Նույն շարքից