Հասարակություն 

Այսօր ԱՆ ՊՈԱԿ-ում փլուզման արդունքում մահացողը բաժնի պետ է

Արդեն հայտնել ենք այն մասին, որ այսօր՝ հուլիսի  16-ին, Երևանի Արշակունյաց պողոտայում փլուզում է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության «ՀՀ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի շենքում:

Ինչպես Analitik.am-ին հայտնում են ԱՆ-ից, փլուզման արդյունքում մահացել է Արդարադատության նախարարության Փորձագիտական կենտրոնի Հրդեհատեխնիկական և էլեկտրատեխնիկական փորձաքննությունների բաժնի պետ Արայիկ Կարապետյանը: Նա 50 տարեկան էր:

Նախարարությունից մեզ նաև հայտնեցին, որ փլուզվել է ՊՈԱԿ-ի ճակատային հատվածի քիվը, փլուզման պահին աշխատակիցներն անցնելիս են եղել շենքի տակով:

Պատահարի արդյունքում կա երկու վիրավոր, որոնցից մեկը դուրս է գրվել, մյուսը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Նույն շարքից