Բարի օր Հասարակություն Հարցազրույց 

Աղանդավորներ կան թե՛ կառավարությունում, թե՛ ԱԺ-ում, թե՛ ուժային կառույցներում, ինչը վտանգավոր է. Ալեքսանդր Ամարյան

Analitik.am-ի զրուցակիցն է «Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության եւ վերականգնողական կենտրոնի» նախագահ Ալեքսանդր Ամարյանը, ում հետ զրույցում  կփորձենք հասկանալ, թե ինչ քայքայիչ տարրեր են պարունակում աղանդները և ի՞նչ վտանգներ կան, որոնց մասին շարքային քաղաքացին չի կարող իմանալ:

Ի՞նչ է առհասարակ աղանդ ասվածը, ի՞նչ ազդեցություն ունի այն մարդկանց վրա և ի՞նչ վտանգներ է պարունակում։

Հայկական տարբերակով աղանդը հետևյալն է՝ տվյալ տարածքում ավանդական եկեղեցու գաղափարախոսությունից շեղվող ցանկացած անձնական կառույցը համարվում է աղանդ։ Աղանդը լինում է նորմալ և լինում է քայքայիչ։ Այն կրոնական կազմակերպությունները, որոնք ֆինանսավորվում են օրենքի խախտմամբ՝ արտասահմանից, դրանք համարվում են քայքայիչ և տվյալ գործունեության մեջ օգտագործվում են հոգեբանական ճնշումներ, մարդկանց խաբեություն և այլն: Հայաստանի Հանրապետությունում բացի մեկ կրոնական կառույցից, որը ստեղծված է մաքուր հայկական տարբերակով, մնացածը ֆինանսավորում են արտասահմանից և մնացածի գործունեությունը քայքայիչ է, իսկ քայքայիչ աղանդները հակապետական, հակաազգային անվտանգության, հակահասարակական անվտանգության գործունեություն ծավալող կառույցներ են։ Մեր աղանդների մեծ մասն աղանդախորական կառույցներն են, որոնց նպատակն է հավաքել տեղեկատվություն, սա առաջնային է։ Վտանգի մասին խոսելիս, կարող եմ ասել, որ «Եհովայի վկաներ»-ի վտանգը բանակն է, մնացածի վտանգը հոգեբանական իրավիճակների մեջ է։

Կարծիք կա, որ «Թավշյա հեղափոխության» շարժման ժամանակ դեր են ունեցել նաև աղանդավորական կազմակերպությունները, ի՞նչ կասեք այս մասին։ Դուք տեղեկություններ ունե՞ք այս մասին։

Ուրեմն 2003 թվականից Հայաստանի Հանրապետությունում ակտիվորեն՝ հատկապես քաղաքական ասպարեզում,ընտրությունների ժամանակ և այլն, աղանդներն իրենց մեծ դերն են ունեցել, սա խարիզմատիկ եկեղեցիների 2010 թվականի կայացրած որոշումն էր, որի ժամանակ իրենք միացել էին ընդդեմ հայկական առաքելական եկեղեցու և պետության։ 2003 թվականից ամեն տարի ես այդ նույն բանն ասում եմ, որ աղանդավորներն արդեն մտել են քաղաքականության մեջ, բայց ինձ չէին լսում։ Իսկ հիմա արդեն ակնհայտ է, որ մենք դա ունենք։ Եթե կրոնական կառույցի հետևորդն այսօրվա դրությամբ ղեկավար անձ է, ումից կախված է մարդկանց գործի նշանակելը և այլն, դուք պատկերացրեք՝ հիմա ինչքան աղանդավորական կառույց կներթափանցի պետական մարմին և ինչքան մարդ արդեն կլցվի աղանդների մեջ, ինչ է թե հաճոյանա ղեկավարին, և սա ազգային անվտանգության խնդիր է։ Հիմա որոշ պետական պաշտոններին ընդհանրապես կրոնական կառույցների ներկայացուցիչներ չպիտի լինեն, մանավանդ, եթե դա իրավունք է տալիս աղանդավորական կառույցներին ունենալ մուտք մարդու անձի վերաբերյալ բազաներին, դա հատուկ ծառայությունների նպատակն է։

Հայաստանում պաշտոնապես գրանցված քանի՞ կրոնական կազմակերպություն կա։

Հայաստանում պաշտոնապես գրանցված է 67 կրոնական կազմակերպություն, որից 56-ն աղանդավորական կառույցներ են, դրանցից մի կառույց կա, որն էլի աղանդավորական է , բայց ոչ մի բանի մեջ խառնված չի, մնացածն ավանդական եկեղեցիների հին գործող կրոնական կառույցներն են, որոնք պարտադիր չէ, որ լինել առաքելական, դրանք կարող են լինել տարբեր՝ կաթոլիկներ և այլն։ Բացի դրանից, կա նաև մոտ 250 կրոնական կազմակերպություն, որոնք գրանցված չեն որպես կրոնական։

Վերջին շրջանում բուռն քննարկում է  «Կյանքի խոսք»-ը , ի՞նչ կարծիք ունեք այդ կազմակերպության մասին, ի՞նչ է իրենից ներկայացնում  այն և ի՞նչ վտանգներ է պարունակում իր մեջ։

Ժամանակին ես այդ մասին ասել եմ, բայց չգիտես ինչի ամեն ձև պետական մարմիններն աջակցում են դրան։ Այսօրվա դրությամբ իրենց առաջնորդը՝ գաղափարախոսը, կանգնում հայտարարում է, որ իրենք 40 տարի սխալ են եղել, որի համար ինքը դուրս է գալիս այդ եկեղեցուց և մտնում կաթոլիկ եկեղեցի։ Հետագայում այս կենտրոնի բոլոր ղեկավարները համարեցին իրենց առաջնորդին հոգեկան հիվանդ և թոշակառու, որը չի հասկանում՝ ինչ է ասում։ Ասեմ, որ առաջնահերթ փորձաքննություն էր կատարվել՝ «Կյանքի խոսք»-ի հետ կապված, որի գաղափարախոսությունն ինչքան էլ սխալ էր, մեր կառավարության կից վարչությունը պարտավոր էր նորից կատարել փորձաքննություն և կամ վերահաստատել իր գրանցումը կամ հանել, որը չկատարվեց։ Շատ կառույցներ՝ այդ թվում և պետական և իրավական մարմիններ, չգիտես ինչի աջակցում են այս կառույցին։ «Կյանքի խոսք»-ի ղեկավարը չի ժխտում, որ ինքը պետական մարմիններից ունի աջակցություններ և տիրապետում է խոշոր ֆինանսների։

Վերջերս վարչապետի աշխատակազմի անդամներից մեկը հայտարարեց, որ «Կյանքի խոսք»հետևորդ է, ի՞նչ կասեք այս մասին։

Մարդն ինչ ուզում է, կարող է դավանել, դա իր գործն է, բայց պետք է լինեն որոշ պաշտոններ, որոնցում նրանց մուտքը  չթույլատրվի։ Եթե վարչապետի աշխատակազմում է, իր գերակա հնարավորությունն է շատերին ընդունել աշխատանքի և հենց տվյալ եկեղեցու հետևորդներին, որի հնարավորության դեպքում եկեղեցու հետ կապված խնդիրների դեպքում առաջինը կլինի կանխել իրենց դեմ քայլերը, երկրորդը՝ մարդկանց պատվերով վերացնելը և այլն, այսինքն՝ ինչ ուզեն, կարող են անել։ Դրա համար ես համարում եմ, որ այդ պաշտոնում չպետք է լինի աղանդավորական կառույցի ներկայացուցիչը։ Ես կոնկրետ անձի դեմ բան չունեմ, ամեն մարդ ազատ է դավանելու այն, ինչ ուզում է, բայց կան սահմանափակումներ, որ պետք է լինեն։

Կառավարության անդամների մեջ կա՞ն մարդիկ, ովքեր ինչոր աղանդավորական կազմակերպության անդամ են, դուք նման տեղեկություններ ունե՞ք։

Աղանդավորական կառույցի ներկայացուցիչներ կան և՛ կառավարության մեջ, և՛ Ազգային ժողովում,  և՛ ուժային կառույցներում, դատախազությունում, իրավական մարմիններում, բոլոր տեղերում էլ կան և ոչ միայն աղանդավորական կառույցների ներկայացուցիչներ, այլ նաև կան սեռական փոքրամասնության ներկայացուցիչներ, որը միանշանակ կարող է օգտագործվել ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Մեր իշխանությունը պետք է դրա մասին մտածի, պետք է համապատասխան պաշտոնի թողել այն մարդկանց, որոնց վրա կոմպրոմատ չկա։ Դա Սերժ Սարգսյանի ժամանակ էր, որ ինչքան մարդ ավելի շատ կոմպրոմատ ուներ, այնքան ավելի բարձր պաշտոններ էին տալիս, որովհետև այդ տեսակ  մարդը դառնում էր կառավարելի։

Յանա Մարտիրոսյան 

  • 812
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 8
  •  
  •  
    821
    Shares

Related Articles