Հասարակություն 

Պայթյուն՝ մոսկովյան սրճարանում. Տուժածներ կան

Մոսկվայի Ավիացիոն փողոցում գտնվող սրճարաններից մեկում կենցաղային գազի պայթյուն է տեղի ունեցել, ինչի արդյունքում տուժել է 12 մարդ: Այս մասին հայտնել է ՌԴ մայրաքաղաքի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում: Սոբյանինը թվիթերյան իր էջում գրել է, որ վերջիններս հոսպիտալացվել են, ունեն տարբեր աստիճանի այրվածքներ:

Դեպքի վայրում աշխատում են շտապօգնության աշխատակիցներ, ուղղաթիռներ, դատախազության ներկայացուցիչներ:

Նույն շարքից