Բարի օր Տնտեսություն 

150 միլիարդ դոլար. Աշխարհի ամենահարուստ մարդը շարունակում է հարստանալ

analitik.am

Աշխարհի ամենահարուստ մարդը՝ Amazon ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը շարունակում է ավելի ու ավելի հարստանալ: Այս մասին հայտնում է Bloomberg-ը: Միայն 2018 թվականի ընթացքում Բեզոսի կարողությունն ավելացել է 52 միլիարդ դոլարով և հասել է 150 միլիարդի:

Այսպիսով գործարարը դարձել է Forbes-ի հրապարակումների ընթացքում պատմության ամենահարուստ մարդը: Նախորդ ռեկորդը պատկանում էր Բիլ Գեյթսին, ում կարողությունը 1999 թվականին հասել էր 100 միլիարդ դոլարի:

Նույն շարքից