Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Պուտինը շատ ուժեղ էր. Դոնալդ Թրամփ

analitik.am

Հելսինկիում գագաթաժողովի ժամանակ նախագահ Պուտինը շատ ուժեղ էր: Այս մասին Fox News-ի հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ հավելելով, որ հանդիպումը հիանալի է անցել և նշելով, որ ինքն ու ՌԴ նախագահը կարևոր եզրահանգումների են եկել:

Հիշեցնենք, որ երեկ՝ հուլիսի 16-ին Ֆինլանդիայի մայրաքաղաքում ռուս-ամերիկյան բարձր մակարդակի գագաթաժողով տեղի ունեցավ, որի ընթացքում միայն Պուտին-Թրամփ հանդիպումը տևեց 2 ժամ 10 րոպե:

ԱՄՆ նախագահը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է շատ հարցեր, որոնք վերաբերում են միջուկային զենքի տարածմանը, Սիրիային, Ուկրաինային, պատերազմներին, տնտեսությանը:

Ավելի վաղ Թրամփը նաև հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպումը լավ սկիզբ է՝ նշելով, որ Վաշինգտոնը ցանկանում է ընկերություն անել Մոսկվայի հետ:

Նույն շարքից