Այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, անդրադառնալով ԱԱԾ-ի հուլիսի 16-ին տարածած հայտարարությանը, նշեց, որ տեղյակ է դրան՝ հույս հայտնելով, որ այն կլինի վերջին դեպքը և դաս կլինի ոչ միայն ապօրինի գործընթացների մեջ ներգրավված բժիշկների, այլ նաև մյուսների համար:
Նախարարի խոսքերով, նախկինում էլ են նման դեպքեր բացահայտվել, սակայն հատկապես այս անգամ զայրույթ է առաջացնում այն, որ նման փոփոխություններից հետո, երբ կատաղի պայքար է մղվում գումարով բանակից ազատվելու դեմ, էլի հայտնվում են բժիշկներ, որոնք մտնում են նման գործընթացների մեջ:
Նախարարը կոչ արեց բժիշկներին նման գործընթացների մեջ չմտնել, քանի որ բոլորին պատիժ է սպասվում: