Բարի օր Հասարակություն 

Ինչպես է ստացվում, որ զինակոչիկի մոտ առողջական խնդիրներ են առաջանում ծառայության ժամանակ

analitik.am

Այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով այն մասին, թե ինչպես է ստացվում, որ զինակոչիկի մոտ առողջական խնդիրներ են առաջանում ծառայության ժամանակ, ասաց, որ դա չի կարող վկայել այն մասին, որ տվյալ քաղաքացու զորակոչվելու ժամանակ անպայման բացթողում է եղել:

Նախարարի խոսքերով, առողջական խնդիրները կարող են առաջանալ նաև ծառայության ընթացքում: Ամեն դեպքում Թորոսյանը չբացառեց, որ զորակոչվելու ժամանակ հնարավոր է բացթողումներ լինեն, իսկ դրա համար գոյություն ունի կրկնակի փորձաքննություն:

Նախարարը նշեց, որ կրկնակի փորձաքննությունն օգնում է բժիշկներին հայտնաբերել մեկ այլ բժշկի բաց թողածը և այլն. «Ընդհուպ մինչև զորամասային բժշկական օղակը, որը բավականին լավ է աշխատում զբաղվում է հիվանդությունների հայնաբերմամբ: Խոսքը վերաբերում է ինչպես այն հիվանդություններին, որոնց համար պետք է զորացրվել, այնպես էլ այն հիվանդություններին, որոնք պետք է բուժվեն»:

Նույն շարքից