Միջազգային Քաղաքականություն 

Պուտին-Թրամփ հանդիպման հովանավորը հայտնի է

analitik.am

Հելսինկիում ԱՄՆ և ՌԴ նախագահներ Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Պուտինի հանդիպման ծախսերը հոգացել է Ֆինլանդիան: Այս մասին հայտնել է երկրի վարչապետ Յուհա Սիպիլյան, փոխանցում է  Iltalehti.fi-ն:

Կառավարության ղեկավարը չի հայտնել, թե ինչ գումարի մասին է խոսքը, սակայն նշել է, որ բանակցություններին ներկա գտնվելու համար Հելսինկի է մեկնել 1,5 հազար լրագրող, ինչը հիանալի հնարավորություն է եղել քաղաքն աշխարհին ցույց տալու համար:

Ավելի վաղ ՌԴ նախագահը ներողություն էր խնդրել Ֆինլանդիայի մայրաքաղաքի բնակիչներից պատճառված անհարմարությունների համար:

Նույն շարքից