Բարի օր Հասարակություն 

Ծնողները վրդովված են.Ոմն Ալլա Մելքումյան փորձում է խաթարել մանկապարտեզի բնականոն առօրյան (Տեսանյութ, փաստեր)

analitik.am

Մի քանի օր առաջ  Analitik.am-ին էին դիմել  Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզի երեխաների ծնողները՝ նշելով, որ  մանկապարտեզում որոշ մարդիկ փորձում են անառողջ մթնոլորտ ստեղծել: Նշենք, որ տնօրեն Դիանա Մուրադյանն ազատման դիմում էր ներկայացրել, սակայն ծնողները և աշխատակիցները միահամուռ ուժերով պայքարել են, որ նա չլքի աշխատանքը: Նրանք նշեցին, որ  մանկապարտեզի սաներից մեկի  ծնող ոմն Ալլա Մելքումյանը  ստեղծել է  անառողջ մթնոլորտ, ինչը բացասաբար է ազդում թե երեխաների , թե մանկապարտեզի բնականոն աշխատանքի վրա:

Ծնողները նշեցին, որ խիստ զայրացած են, քանի որ Ալլա Մելքումյանն   արդեն անցնում է բոլոր սահմանները, բացի այն, որ խաթարել է իրենց անդորրը, բոլոր հնարավոր եղանակներով ջանում  է խանգարել մանկապարտեզի բնականոն առօրյան, նաև փորձում է շանտաժի ենթարկել Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանին:  Ծնողները նշում են, որ այս անձն  ուղղակի զուրկ է վարքի ընդունելի կանոններից, ներկայացնում է  անհիմն զրպարտանքներ՝ ավելորդ անհանգստություն պատճառելով իրենց:  Ի ապացույց նշվածի ծնողները մեզ տրամադրեցին  տեսանյութ, որը ներկայացնում ենք ստորև.

Մենք փորձեցինք հասկանալ, թե ինչ է կատարվում մանկապարտեզում. Ըստ մեզ հասած տեղեկությունների, Ալլա Մելքումյանն ինչ-որ անձնական հարցեր լուծելու նպատակով որոշել է ցեխ շպրտել  մանկապարտեզի տնօրեն Դիանա Մուրադյանի ուղղությամբ՝ այդ կերպ  փորձելով վնասել նաև  Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար  Արմեն Ուլիխանյանին :

Փորձեցինք նաև պարզել, թե ինչ վերաբերմունք ունեն ծնողները Նոր Նորքի թիվ 120 մանկապարտեզի ազատման դիմում ներկայացրած  տնօրեն Դիանա Մուրադյանի նկատմամբ: Ծնողները մեզ հետ զրույցում նշեցին, որ ամեն ինչ կանեն, որպեսզի Մուրադյանը շարունակի աշխատել՝ որպես մանկապարտեզի տնօրեն՝ տրամադրելով մեզ Երևանի քաղաքապետին ուղղված իրենց դիմումը: Նրանք նաև նշեցին, որ  չեն հասկանում, թե ինչու է ոմն Ալլա Մելքումյան փորձում ամեն կերպ խաթարել մանկապարտեզի աշխատանքները: Ծնողները նաև վրդովված էին, որ Ալլա Մելքումյանն իրենց մանկապարտեզի հետ որևէ կապ չունեցող ոմն Վարդուհի Սարգսյանի հետ մամուլի ասուլիս է հրավիրել: Նշենք, որ Վարդուհի Սարգսյանը 2014-ին թվականին հեռացվել է  մեկ այլ  մանկապարտեզի տնօրենի աշխատանքից՝ չարահաշումներ կատարելու համար: Վարդուհի Սարգսյանը դիմել է դատարան, սակայն թե՛ ՀՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, թե՛ ՀՀ Վերաքննիչ դատարանը նրան աշխատանքից ազատելը հիմնավոր են համարել:

Ծնողները նաև մեզ հայտնեցին, որ  Ալլա Մելքումյանի կողմից հնչեցրած ամբողջ տեղեկությունները սուտ են և զրպարտիչ բնույթ են կրում, ինչն ապացուցում է իրենց դիմումն՝ ուղղված քաղաքապետին, որի տակ ստորագրել են 134 ծնող և մանկապարտեզի 26 աշխատակից.

 

 

 

 

Նույն շարքից