Այսօր՝ հուլիսի 17-ին, Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, խոսելով զինակոչիկների մոտ հայտնաբերվող առողջական խնդիրների մասին, նշեց, որ փորձ է արվում ի հայտ եկած խնդիրները լուծել մինչև զորակոչը:
Նախարարը մասնավորապես խոսեց զինակոչիկների մոտ առկա ատամների խնդիրների կամ քթի միջնապատի մասին՝ հայտարարելով, որ անհրաժեշտության դեպքերում պետք է միջնապատի վիրահատություն արվի, ատամները բուժվեն, որպեսզի ապագա նորակոչիկները զորակոչի ժամանակ խնդիրներ չունենան:
Թորոսյանի խոսքերով, եթե նախազորակոչային տարիքի երիտասարդին պատրաստում են զորակոչի, պետք է պետությունը նրա առողջական խնդիրները լուծի, ոչ թե պահանջի, որ տվյալ երիտասարդը վճարի: Նախարարը նշեց, որ դա անընդունելի է նաև բարոյական առումով: