Քաղաքական 

Կարեն Նազարյանը հույս է հայտնել, որ Լորդերի պալատը հուլիսի 18-ին կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Հուլիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանը հանդիպեց Միացյալ Թագավորության արտաքին և համագործակցության նախարարության Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գլխավոր բանակցող Սարահ Քրոֆթին։

Կարեն Նազարյանը կարևորեց Հայաստան-Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման մեկնարկը ՄԹ օրենսդիր մարմնի կողմից՝ հույս հայտնելով, որ հուլիսի 18-ին Լորդերի պալատում նախատեսված քննարկումները կընթանան սահուն՝ ճանապարհ հարթելով Համաձայնագրի վերջնական վավերացման համար։

Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին «Բրեքսիթի» գործընթացի շուրջ։ Այս համատեքստում զրուցակիցներն անդրադարձան «Բրեքսիթից» հետո երկկողմ իրավական նոր շրջանակի ձևավորման հնարավորությանը, ինչպես նաև ՀՀ-ՄԹ այս պահին գործող միջազգային պայմանագրերի արդիականությանը և դրանց առնչվող հարակից հարցերին։

Նույն շարքից