Քաղաքական 

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ վարչապետի կայքից։

Նշելով, որ Հայաստանում ցավով են հետևել վերջին տարիների ընթացքում Սիրիայում տեղի ունեցող դեպքերին՝ վարչապետը բարեկամ սիրիացի ժողովրդին մաղթել է, որպեսզի օր առաջ երկրում հաստատվի խաղաղություն:

Զրուցակիցները բարձր են գնահատել հայ-սիրիական քաղաքական հարաբերությունների մակարդակը և կարևորել տնտեսության ոլորտում համագործակցության հետագա զարգացումն ու ընդլայնումը, հաշվի առնելով նաև մեր երկրի միջոցով Եվրասիական տնտեսական միության շուկա մուտք գործելու հնարավորությունները: Այս համատեքստում, կողմերը քննարկել են առկա տնտեսական ներուժի իրացմանը, առաջիկայում հայ-սիրիական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող մարդասիրական օգնության համար: Մոհամմեդ Հաջ Իբրահիմը նաև ընդգծել է սիրիահայերի կարևոր դերը երկրի զարգացման ու կառուցման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել Սիրիայի վերակառուցմանը, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Նույն շարքից