Հասարակություն Տնտեսություն 

Երևանում տրանսպորտը հունվարի 1-ից չի թանկանա

analitik.am

Երևանում տրանսպորտը հունվարի 1-ից չի թանկանա: Այս մասին հայտնել Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը:


Երևանի հանրային տրանսպորտի ուղեվարձի սակագինը քննարկելու նպատակով ստեղծված հանձնաժողովի դեկտեմբերի վերջին կայանալիք նիստը հետաձգվել է, այն կկայանա հունվարին: Հենրիկ Նավասարդյանն ասաց, որ նիստի օրը դեռ հայտնի չէ, ուղեւորահոսքերի ուսումնասիրություններ են ընթանում, երբ դրանք կավարտվեն, այդ ժամանակ էլ նիստ կհրավիրի: Իսկ թե երբ կավարտվեն ուսումնասիրությունները, կոնկրետ ժամկետ նշված չէ: Միևնույն ժամանակ, Տրանսպորտի վարչության պետը չի կարծում, թե հաջորդ տարի մեկ նիստ գումարելուց անմիջապես հետո տրանսպորտը կթանկանա: Հանձնաժողովը դեռ անելիքներ ունի:


Նշենք, որ տնտեսվարողները տարբեր հաշվարկներ էին ներկայացրել՝ ուղեվարձը 150-250 դրամ դարձնելու մասին, շեշտել էին, որ անհնար է այս գումարով աշխատել: Իսկ  հ/կ-ների ներկայացուցիչները հաշվարկներ են արել, ըստ որի՝ հնարավոր է նույնիսկ 80 դրամ ուղեվարձով շահույթ ստանալ: Այժմ հանձնաժողովը ուսումնասիրություններ, քննարկումներ կանի եւ կգան ընդհանուր հայտարարի, թե ինչքան պետք է թանկանա ուղեվարձը: Բայց տնտեսվարողնբերը պնդում են, որ ուղեվարձը թանկանա:

Նույն շարքից