Հայաստան Քաղաքական 

«Ծառուկյան դաշինքի» նախընտրական աշխատանքներին լծվել է անգամ Գագիկ Ծառուկյանի մայրը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Ծառուկյան դաշինքը» բոլոր ճակատներում նախընտրական աշխատանքներ է սկսել։ Այդ գործին է լծվել անգամ տիկին Ռոզա Ծառուկյանը՝ ԲՀԿ կանանց խորհրդի ղեկավարը։

Երեկ նա Արարատի մարզում կանանց մարզային խորհրդի նիստ է հրավիրել ու ԲՀԿ-ական տիկնանց հորդորել ակտիվ զբաղվել քաղաքացիների խնդիրներով։ Նա ասել է, որ ակտիվ հանդիպումներ են սկսելու և լուծելու են մարդկանց խնդիրները։

Տեղի է ունեցել նաև կառույցի ղեկավարի ընտրություն, որը, մեր տեղեկություններով, պետք է կայանար ապրիլ-մայիսին, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվել էր։ Կանանց մարզային խորհրդի նախագահի պաշտոնում է վերընտրվել ԲՀԿ-ի հնաբնակներից Աննա Գալստյանը»։

 Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից