Հասարակություն 

Թավշյա հեղափոխությունից հետո արտերկրում որոշ հայաստանցիներ հայտնվել են ծանր վիճակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` արտերկրի մեր համերկրացիները թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել են թայմ աութում: Հատկապես ծանր է նրանց վիճակը, ովքեր երկիրը լքել են քաղաքական հալածանքների պատճառաբանությամբ:

Դիվանագիտական կառույցներին մոտ կանգնած մեր աղբյուրների փոխանցմամբ` եվրոպական երկրների և ԱՄՆ իշխանությունները, որտեղ ապաստանել են ՀՀ քաղաքացիները, վերջիններիս ներքին կարգով հրահանգում են վերադառնալ հայրենիք` հասկացնելով, որ Հայաստանում իշխանափոխություն է կատարվել, և այլևս չկա այն իշխանությունը, որին իրենք ընդդիմացել են:

Մեր տեղեկություններով` այդ հանգամանքը խուճապի է մատնել հսկայական ծախսեր կատարած, տունուտեղ վաճառած ու փաստաբաններին բավական մեծ գումարներ վճարած մարդկանց: Նրանք ամեն պահի սպասում են իրենց վերադարձի հրահանգին»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Նույն շարքից