Ըստ ռուսական Ինտերֆաքս գործակալության, կառավարության գործերի կառավարիչ Գևորգ Աճեմյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սոցկայքի օգտատերերի ճնշման ներքո: Հենց այսպես է ռուսական լրատվամիջոցը վերնագրել իր հրապարակումը՝ հայտնելով Աճեմյանի հրաժարականի մասին:
Ինտերֆաքսը հիշեցրել է նաև Աճեմյանի խոսքերը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մասին, պատմությունը՝ կապված «Աշտարակ կաթ» ընկերության հետ, ինչպես նաև այն, որ պաշտոնյան «Կյանքի խոսքի» անդամ է: