Գլխավոր Տնտեսություն 

Վոլոգդայում կարող են լոգիստիկ կենտրոն բացել հայկական մթերքի համար

analitik.am

Վոլոգդայում կարող են լոգիստիկ կենտրոն բացել Հայաստանում արտադրված մթերքը երկրամասի տարբեր շրջաններ և հարևան երկրամասեր տեղափոխելու համար: Այս մասին հայտարարել է նահանգապետի տեղակալ Անտոն Կոլցովը:

Այս մասին Կոլցովը խոսել է Արմավիրի մարզի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Ռուս պաշտոնյան նշել է, որ հանդիպման ժամանակ կողմերը նաև  խոսել են առևտրի, գյուղատնտեսության, անտառտնտեսության ոլորտներում համագործակցության մասին՝ հավելելով, թե Վոլոգդայի և ՀՀ-ի միջև արտաքին առևտրի ծավալներն աճել են, ինչը վկայում է այն մասին, որ համագործակցությունը ճիշտ ուղղությամբ է շարժվում:

 

 

Նույն շարքից