Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Մարդկության թշնամին» է:
«Այս ժամանակների թշնամին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն է: Նա մարդկության և Երկիր մոլորակի թշնամին է»,-հայտարարել է Մորալեսը Կուբայում «Սան-Պաուլո» ֆորումի ժամանակ:
Բոլիվիայի նախագահը հիշեցրել է նաև Կուբայի նախկին առաջնորդ Ֆիդել Կաստրոյի հակաիմպերիալիստական գաղափարների մասին՝ նշելով, որ դրանք այսօր, ինչպես երբեք, արդիական են: