Բարի օր Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը զղջացե՞լ է Պուտինի հետ հանդիպումից հետո ասված իր որոշ բառերի համար

analitik.am

Հելսինկիում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ելույթն առաջացրել է ամերիկացիների մեծ մասի դժգոհությունը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով անցկացված հարցման արդյունքներին:

Ամերիկացիների 55 տոկոսը հայտարարել են, թե համաձայն չեն ռուս-ամերիկյան հարաբերությունների մասով Թրամփի գործողությունների հետ, 37 տոկոսը նշել են, որ գոհ են ամեն ինչից: Հանրապետականների շրջանում Թրամփին ռուսների հետ հարաբերությունների հարցում աջակցությունը կազմում է 71 տոկոս, դեմոկրատների՝ 14 տոկոս:

Հատկանշական է, որ Պուտինի հետ հանդիպման հաջորդ օրը Վաշինգտոնում Թրամփը խոստովանել է, թե ձայնագրությունները տեսնելուց հետո հասկացել է, որ իր ելույթում օգտագործել է բառեր, որոնք հակասում են նախկինում իր որոշ ասածներին: Իսկ Fox News-ի հետ զրույցում ԱՄՆ նախագահը հերքել է, թե համակրանք ունի ռուսական ղեկավարության նկատմամբ՝ հայտարարելով, թե ուղղակի ցանկանում է, որ ԱՄՆ-ում անվտանգ լինի:

 

Նույն շարքից