Հասարակություն 

Աշխարհի լավագույն ավիաընկերությունները

analitik.am

Skytrax-ը կազմել է աշխարհի լավագույն ավիաընկերությունների ցանկը, որտեղ տեղ է գտել 100 ընկերություն:

Վերլուծաբանները, գնահատելով ավիաընկերություններից օգտվող քաղաքացիների արձագանքները, ցանկի առաջին հորիզոնականը հատկացրել են Singapore Airlines-ին: Երկրորդ տեղում հայտնվել է Qatar Airways-ը, որ անցած տարի զբաղեցնում էր առաջին հորիզոնականը: Իսկ եռյակը եզրափակում է ճապոնական All Nippon Airways ընկերությունը:

Լավագույնների ցանկում հայտնվել են նաև Emirates (ԱՄԷ), EVA Air (Թայվան), Cathay Pacific Airways (Հոնկոնգ), Lufthansa (Գերմանիա), Hainan Airlines (Չինաստան), Garuda Indonesia, Thai Airways (Թայլանդ) ավիաընկերությունները:

Նույն շարքից