Բարի օր Տնտեսություն 

Ֆինանսավորում չկա. Երբ կավարտվի Հյուսիս-Հարավի շինարարությունը

analitik.am

Այսօր՝ հուլիսի 18-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, խոսելով այն մասին, թե երբ կավարտվի Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը, նշեց, որ տրանսպորտային միջանցքը բաղկացած է 5 մասնաբաժնից, որոնցից միայն 3-ի մասով այսօր ֆինանսավորում կա:
Նախարարի խոսքերով, ֆինանսավորում կա նաև 4 մասնաբաժնի մի փոքր մասի համար, իսկ 5-րդ մասնաբաժնի համար առհասարակ ֆինանսավորում չկա. «Ֆինանսավորումն իրականացվում է երեք միջազգային կազմակերպության կողմից՝ Ասիական զարգացման բանկ, Եվրոպական ներդրումային բանկ, Եվրասիական կայունացման և զարգացման բանկ»:

Նախարարը նշեց, որ մասնավորապես Ասիական զարգացման բանկի հետ կնքվել է 3 համաձայնագիր, որոնցից մեկը ֆինանսավորում է Երևան-Աշտարակ և Երևան-Արտաշատ հատվածները, երկրորդով՝ Աշտարակ-Թալին 42 կմ երկարությամբ հատվածը և երրորդով, որը համաֆինանսավորում է՝ Թալին-Գյումրի 46 կմ երկարությամբ հատվածը:

4-րդ մասնաբաժնով, որի ֆինանսավորումը դեռ չկա, կառուցվելու է Քաջարան-Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածը (Եվրոպական զարգացման բանկ), իսկ Եվրոպական ներդրումային բանկի կողմից ֆինանսավորվում է Լանջիկ-Գյումրի հատվածը:

Ինչ վերաբերում է ճանապարհային միջանցքի մնացած մասին, ապա դրա ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ, հետևաբար, նախարարի խոսքերով, անլուրջ կլինի ասել, թե երբ Հյուսիս-Հարավը կկառուցվի:

Նույն շարքից