Հասարակություն 

Ես երկար տարիներ քննիչ եմ եղել. Նախարարը՝ Հյուսիս-Հարավի հնարավոր չարաշահումների մասին

analitik.am

Այսօր՝ հուլիսի 18-ին, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը, խոսելով Հյուսիս-Հարավի շինարարական աշխատանքների ընթացքում հնարավոր չարաշահումների մասին, նշեց, որ ինքը երկար տարիներ քննչական աշխատանքով է զբաղվել և լավ պատկերացնում է, թե ինչ է ապացուցողական բազան:

Նախարարի խոսքերով, ինքը չի բացառում, որ հնարավոր է չարաշահումներ են եղել, սակայն ինքը չի կարող խոսել այդ մասին. «Իմ տեղեկություններով, այսօր կա հարուցված քրեական գործ, և պատկան մարմինները զբաղվում են դրանով: Մեզանից ևս որոշ փաստաթղթեր ուզել են, որոնք մենք պատշաճ կերպով տրամադրել ենք»:

Հակոբյանը նշեց, որ ինքը չի կարող իր գործը թողնել և քննություն տանել. «Շատ հնարավոր է, որ չարաշահումներ են եղել, բայց, թե ինչ մասշտաբի է այն եղել, ում կողմից է եղել, ես չեմ կարող այդ մասին ասել: Ես պատրաստակամ եմ օժանդակել իրավապահ մարմիններին»:

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ ճանապարհային միջանցքի համար ամբողջական ֆինանսավորում չկա և հայտնի չէ, թե երբ կավարտվեն Հյուսիս-Հարավի շինարարական աշխատանքները:

Նույն շարքից