Հասարակություն 

Պրանկերները Փաշինյանի անունից Յունկերին հրավիրել են Հայաստան խորոված ուտելու

analitik.am

Ռուսաստանցի պրանկերներ Վովանն ու Լեքսուսը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից խոսել են Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ և վերջինիս հրավիրել Երևան խորոված ուտելու:

Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, պրանկերները Փաշինյանի անունից զանգահարել են նաև ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինիին: Զրույցը, ամենայն հավանականությամբ տեղի է ունեցել Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելուց հետո:

Յունկերի հետ զրույցում պրանկերները բողոքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից իբր բանեցվող ճնշումից, ինչին ի պատասխան եվրոպացի չինովնիկը հայտարարել է, թե պետք է նորից Թրամփին բացատրել ինչպես է կառուցված աշխարհը, որպեսզի նա ավելի լավ հասկանա, թե ինչ է կատարվում Հայաստանում:

Ինչ վերաբերում է Յունկերին խորոված ուտելու հրավիրելուն, վերջինս ընդունել է հրավերը՝ նշելով, որ հաջորդ տարի պատրաստ է ժամանել Երևան:

Մոգերինին պրանկերների հետ զրույցի ժամանակ կարևորել է գործընկերների հետ հարաբերությունները պահպանելը:

Նույն շարքից