Այսօր՝ հուլիսի 17-ին ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը հանդիպելու է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի և ռազմական կցորդի հետ ու քննարկելու է Շիրակի մարզի Փանիկ գյուղում տեղի ունեցած միջադեպը: Այս մասին Ազատության հետ զրույցում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ անդրադառնալով Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայողների հետ կապված միջադեպին:
Հովհաննիսյանի խոսքերով, եթե հանդիպումից հետո գնահատականներ տալու անհրաժեշտություն լինի, դրանք կտրվեն:
Ավելի վաղ ռուսական ռազմաբազայի հրամանատարության հետ հանդիպել էր Շիրակի մարզպետ Կարեն Սարուխանյանը, ում հետ զրույցում ռուսական կողմը ներողություն էր խնդրել կատարվածի համար: