Հասարակություն 

Մահացած 5 ամսական երեխայի հոր բաց նամակը՝ Նիկոլ Փաշինյանին

analitik.am

Բաց նամակ N•2
հհ Վարչապետ
Նիկոլ Փաշինյանին

Պարոն Փաշինյան, վերջին 1.5 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մահացել են մի քանի երեխա, այդ թվում նաև իմ 5 ամսեկան դուստրը։

Պատճառները և պատճառահետևանքները թող պառզի քննությունը, հաշվի առնելով տարօրինակություները և բժիշկների անգրագիտությունը։

Սակայն, ամեն դեպքում դուք պարտավոր էիք անդրադառնալ այս թեմային և որպես վարչապետ գնահատական տալ, գոնե ցավակցություն հայտնել այն քաղաքացիներին, ովքեր խորը վիշտեն ապրում, ովքեր անդառնալի կորուստ ունեցան։ Դա ընդհամենը մարդասիրության դրսեւորումեր, որը դուք չցուցաբերեցիկ թե որպես վարչապետ, թե որպես հայր, թե որպես մարդ, ով չպետք է մոռանա ում ուժերի շնորհիվ է, որ ինքը այսօր հայտնվել երկիրի ղեկին։ Կամել մեր երկրում դա այնքան սովորական երեվույթը, որ դուք որոշեցիք լռել։ Մենք բոլորս, ովքեր այսօր բարձրացնում ենք Հայաստանում կարեվորագույն և առաջնահերթ հարցերը, սկսած բնապահպանությունից մինչև առողջապահություն,այն մարդիկ ենք, ովքեր թավշյա հեղափոխության ժամանակ ձեր թիկունքն ենք պահում և ձեր առջև ստեղծում էինք հարդ ճանապարհ դեպի իշխանություն։ Հաշվի նստեք այդ իրականության հետ, քանի որ բոլորս հիշում և գիտակցում ենք ում ձեռքերում է պահանջատիրոչ իրավունքը։
Դուք կարողա՞ մեր ժողովրդի միջից դուրս չեք եկել և տեղեկություն չունեիք նման լրջագույն խնդիրների մասին։ Մարդիկ ձեզանից խնդրում են բնության պահպանում, արդարություն, մարդիկ խմելու ջուր են ձեզանից խնդրում, ՕԳՆՈՒԹՅՈՒՆ են ձեզանից խնդրում։
Մարդիկ հասկանում են, որ պարապ ման չեք գալիս և ամեն կերպ փորձում են օգտակար լինել հասարակությանը և իրա ժողովրդի համար։ Երբ մարդիկ խոսում են լրջագույն խնդիրներից և բացթողումների մասին, խոսում են բոլորիս անունից և դուք չեք կարող հաշվի չնստել այս իրողության հետ։
Սիրո և համերաշխության հեղափոխության ժամանակ բոլորիս հետ միասին միատել Կարեն անունով ակտիվիստ կար, ով ցավոք այսօր մահացավ։ Ըտ տղեն ոնց կարողացել փորձել է օգնել, կատարել է քաղաքացիական պարտքը, անհնազանդության ձեր կանչը։ Վստահ եմ երբ նա բղավում էր ոստիկանի վրա, իրա մտքով չեր անցնում որ նոր հայաստանում ինքը կմահանա ինչա որ բուժման փող չունի, կամ որ նոր հայաստանի առողջապահության ոլորտը լոտոի մակարդակի վրայա գտնվում։
Բայց դուք որոշեցիք այս անգամ էլ լռել, նույնիսկ ձեր թիմակիցներից ոչ ոք համարձակություն չունեցավ խոսել։ Կամ շատ զբաղված եք, կամ արդեն հեռու եք այս ժողովրդից։
Բայց մի բան եմ ուզում ասել ձեզ, տղավարի...
Եթե ձեր վարչապետ դառնալու օրը, դուք չգիտակցեցիք և չհասկացաք, որ ձեր 5 հոգանոց ընտանիքին ավելացավ ևս մի քանի միլիոն հայ, ուրեմն դուք անելիք չունեք այս երկիրի և ժողովրդի համար։ Իսկ եթե գիտակցում եք, այնպէս արեք, որ ձեր ընտանիքի անդամները անտեսված և արհամարված իրենց չզգան, որովհետև բոլորս մեր մեծ ընտանիքի, մեր երկրի լավն ենք ցանկանում։
Ձեր հաջորդ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, չմոռանաք հանրությունը ասել, թե ամենա շատ հավաքած լայքերով որ ՞ հարցին լուծում տվեցիկ...

Հարգանքներով Նարեկ Գրիգորյան։

Նույն շարքից