Հասարակություն 

ՊՆ-ն հերքում է, որ Փաշինյանի և Տոնոյանի որդիների համար Արցախում վարձով տուն են փնտրում

analitik.am

«Աշոտի և Էդգարի համար Ստեփանակերտում տուն վարձելու թեմայով.
Պարոնայք, մեղմ ասած անբարո հաշվարկ եք կատարել: Միգուցե ձեր չափորոշիչներով դա նորմալ է»:

Այս մասին գրում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում:

Ավելի վաղ համացանցում տեղեկություններ էին հայտնվել, որ Արցախում վարչապետի և ՊՆ նախարարի որդիների համար վարձով տուն են փնտրում:

Հիշեցնենք, որ վարչապետի և ՊՆ նախարարի որդիները ծառայության են մեկնել Արցախի Հանրապետություն:

Նույն շարքից