Միջազգային Քաղաքականություն 

Ռոհանին 8 անգամ մերժել է Թրամփին. Մահմուդ Վաեզի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 8 անգամ առաջարկել է Իրանի նախագահին հանդիպել, սակայն Հասան Ռոհանին մերժել է: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավար Մահմուդ Վաեզին:

«Ասում են, թե իրանցիներն ի վերջո ստիպված են լինելու շփման գնալ ԱՄՆ-ի հետ, սակայն մինչ այսօր նման բան չի եղել: Անցած տարի, երբ նախագահ Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր ասսամբլեայի նիստին մասնակցելու համար գտնվում էր Նյու Յորքում, 8 անգամ առաջարկություն է ստացել հանդիպել Թրամփի հետ: Սակայն փորձերն անարդյունք են եղել»,-հայտարարել է իրանցի պաշտոնյան:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, թե Իրանն այսօր ավելի հարգալից է վերաբերվում ԱՄՆ-ին, և մի օր Թեհրանը կառաջարկի գործարք կնքել:

 

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  • 2
  • 2
  •  
  •  
    98
    Shares

Related Articles