Հասարակություն 

Պարգևատրվել են անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերած փրկարարները

Հուլիսի 18-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ պարգևների հանձնման արարողություն: ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը պատվոգրերով պարգևատրեց ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի ՄՓՎ Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանին, Վայոց ձորի ՄՓՎ Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Սուրեն Հարությունյանին, նույն մարզի Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ մայոր Ռուստամ Զոհրաբյանին և Եղեգնաձորի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատարի տեղակալ, փ/ծ ավագ լեյտենանտ Տիգրան Սահակյանին։

Շնորհավորելով պարգևատրված սպաներին՝ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը շնորհակալություն հայտնեց նվիրված աշխատանքի և կարգապահության համար. «Գնահատելի է ձեր նվիրվածությունը, աշխատանքի նկատմամբ պատասխանատվությունը և ցուցաբերած կարգապահությունը: Հատկապես կարևորում եմ սահմանամերձ տարածքներում իրենց ծառայությունն իրականացնող սպաների աշխատանքը»:

Արարատի և Վայոց ձորի մարզերի տարածքներում անտառային հրդեհների մարման աշխատանքներին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Ա. Նահապետյանի կողմից պարգևատրվել է նաև երկու մարզերի տարբեր հրշեջ-փրկարարական ջոկատներից 8 փրկարար:

Նախարար Հ. Ռոստոմյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ 2018թ. ՌԴ ԱԻՆ բարձրագույն ուսումնական հաստատություններ ավարտած 3 փրկարար ծառայողներ՝ Գառնիկ Շահբազյանը, Նիկոլայ Սարկիսովը, Կարեն Ավետիսյանը, արժանացել են պաշտոնների բարձրացման: «Շնորհավորում եմ ակադեմիական կրթություն ստացած մեր սպաներին: Հուսով եմ, որ նոր գիտելիքներն ու ձեռքբերված փորձառությունը կծառայեն ի նպաստ Արտակարգ իրավիճակների նախարարության, իսկ Փրկարար ծառայությունը կթևակոխի որակապես նոր փուլ: Մաղթում եմ ձեզ անվտանգ ծառայություն»:

  • 94
  •  
  •  
  •  
  •  
  • 1
  • 1
  •  
  •  
    96
    Shares

Related Articles