Հասարակություն Միջազգային 

Աշխարհի ամենափակ երկրի խորհրդավոր առաջին տիկինը

analitik.am

Ի տարբերություն մնացած քաղաքական գործիչների կանանց` Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կնոջ կյանքից շատ քիչ տեղեկություններ են հայտնի:

Հյուսիսային Կորեայի առաջնորդի կինը Լի Սոլ Չժուն հազվադեպ է հայտնվում հանրության մեջ և լինում լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Ավելին, նույնիսկ նրա տարիքի մասին ճշգրիտ տեղեկություն չկա, չնայած դրան, դեռևս կարելի է գտնել այս խորհրդավոր տիկնոջ կենսագրությանը վերաբերող որոշ փաստեր:

Analitik.am-ը հավաքել է հետաքրքիր փաստեր Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի կնոջ կյանքի մասին։

Լի Սոլ Չժուն ծնվել է Չխոնժինի նավահանգստում, Կորեական ինտելեգետների՝ ուսուցչի և բժշկի ընտանիքում: Կիմ Չեն Ընի կնոջ ծննդյան տարեթիվը նշվում է մոտավորապես 1985-ից մինչև 1989 թվականը, ինչը նշանակում է, որ նա 28-ից 33 տարեկան է:

Մինչև Կորեայի առաջնորդի հետ ամուսնանալը Լի Սոլ Չժուն սովորել է Հյուսիսային Կորեայի Փհենիայ քաղաքի խոշորագույն համալսարաններից մեկում՝ Քիմ Իլ Սունիում, իսկ 2005 թվականին այցելել է Հարավային Կորեա` որպես Ասիայի աթլետիկայի առաջնությունում Հյուսիսային Կորեայի պատվիրակության աջակցության խմբի անդամ:

Հայտնի է նաև, որ Լիլ Սոլ Չժուն զբաղվել է երաժշտությամբ և որոշ ժամանակ հաճախել է վոկալի դասերի Չինաստանում։

Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն իր կնոջն առաջին անգամ տեսել է «Ենհասու» պետական ​​նվագախմբի ելույթի ժամանակ, որին մասնակցում էր Լիլ Սոլ Չժուն։

Ըստ ԶԼՄ-ների Լիլ Սոլ Չժուն երեք երեխաների մայր է։ Ենթադրվում է, որ Կորեայի առաջնորդի դուստրը ծնվել է մոտավորապես 2010 կամ 2013 թթ.-ին, իսկ նրա որդին 2017 թ․-ի փետրվարին։  Նշվում է նաև, որ Հարավային Կորեայի հետախուզության տվյալներով երրորդ երեխայի ծնունդը չի եղել Լի Սոլ Չժունի ցանկությամբ, այլ եղել է այպես ասած երկրի նկատմամբ պարտքի կատարում, քանի որ երկրին պետք է ժառանգորդ:

Լի Սոլ Չժունը Հյուսիսային Կորեայի միակ առաջին տիկինը դարձավ, ով համարձակորեն կտրեց մազերը, ունենալով տարբերվող սանրվածք, քանի որ պետության ղեկավարների բոլոր կանայք երկար մազերով են, ինչպես նաև փոխեց իր հագուստի ոճը: Բացի այդ, Հյուսիսային Կորեայի առաջին տիկինը թանկարժեք բրենդերի սիրահար է, նրա զգեստապահարանում կան տարբեր բրենդերի զգեստներ և աքսեսուարներ։ Հատկանշական է նաև այն, որ բոլոր հյուսիսկորեացիների համար նախատեսված պարտադիր բրոշների փոխարեն, որի վրա պատկերված է առաջնորդը, առաջին տիկինը կրծքի վրա կրում է թանկարժեք այլ բրոշներ։

Չնայած ամուսնու իշխանությանը, Լի Սոլ Չժուին հաջողվեց մեղմել նրա համառ բնավորությունը և Կիմ Չեն Ընը թույլ տվեց, որ Հյուսիսային Կորեայի կանայք հագնեն տաբատներ և նույնիսկ ջինսե հագուստներ, ինչպես նաև սև զուգագուլպաներ, բարձրակրունկներ և նաև թույլ տվեց հեծանիվ քշել։

Նույն շարքից