Հասարակություն Պատահարներ 

Ավտոմեքենայի դռները փակվել են. 3 տարեկան երեխան մնացել է ներսում

analitik.am

Հուլիսի 18-ին, ժամը 17:46-ին«911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 40բ շենքի բակում ավտոմեքենայի դռները փակվել են, 3 տարեկան երեխան մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են «Porsche Cayenne» մակնիշի ավտոմեքենայի (վարորդը՝ Լ. Մ.) դուռը: Վ. Դ.-ի (2015 թ.) հետ ամեն ինչ կարգին է եղել:

Նույն շարքից