Հասարակություն Պատահարներ 

Ավտովթար Գավառ-Մարտունի ավտոճանապարհին․ կան տուժածներ

analitik.am

Հուլիսի 18-ին, ժամը 16:41-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սևան-Գետափ-Մարտունի Մ-10 ավտոճանապարհի 47-րդ կմ-ին բախվել են «Opel» մակնիշի (վարորդը՝ Կ. Ջ., ծնված 1972 թ.) և «ԿամԱԶ» մակնիշի (վարորդի ինքնությունը չի պարզվել) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները՝ Է. Բ.-ն (1998 թ), Խ. Լ.-ն (1997 թ.) և Մ. Չ.-ն (1992 թ.), քաղաքացիների ուժերով դուրս են բերվել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել Գավառի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և դուրս բերել «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդին, ով քաղաքացիների ուժերով տեղափոխվել է Գավառի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:

Նույն շարքից