Գլխավոր Ռազմական 

Արցախի նախագահը հանդիպել է ՊԲ բարձրագույն հրամկազմի հետ

analitik.am

Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 18-ին այցելել է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարություն և աշխատանքային խորհրդակցություն անցկացրել պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ:

Քննարկվել են բանակաշինությանը, զինված ուժերի առջև դրված մի շարք առաջադրանքների կատարմանը վերաբերող հարցեր:

Ամփոփվել են նաև վերջին շրջանում ադրբեջանա-ղարաբաղյան սահմանագիծ կատարված այցելությունները, առաջնագծի ամրապնդման, զինծառայողների ծառայության պայմանների բարելավման ուղղությամբ կատարվող աշխատանքների ընթացքը:

Համապատասխան զեկույցով հանդես է եկել պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախագանն ընդգծել է, որ բանակաշինությունը, պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը եղել են և կմնան պետության կարևորագույն խնդիրների շարքում՝ կոնկրետ հանձնարարականներ տալով քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ:

 

Նույն շարքից