Հասարակություն 

Ֆեյսբուքը չի հեռացնելու Հոլոքոստը հերքող գրառումները. Ցուկերբերգ

analitik.am

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցկայքը չի հեռացնելու հրեաների Հոլոքոստը հերքող գրառումները:

Ցուկերբերգը նշել է, որ ինքը հրեա է, սակայն չի համարում, որ Հոլոքոստը հերքող գրառումները վիրավորական են և նման բովանդակությամբ հայտարարությունները չեն հեռացվելու սոցկայքից:

Աշխարհի խոշորագույն սոցկայքի հիմնադիրի խոսքերով, ոչ բոլորն են միտումնավոր հերքում Հոլոքոստի փաստը, կան մարդիկ, ովքեր ուղղակի բավարար չափով ինֆորմացիա չունեն, իսկ սոցկայքում չպետք է լինեն մարդիկ, ովքեր կորոշեն՝ ինչն է ճիշտ, ինչը՝ սխալ:

 

Նույն շարքից