Միջազգային Քաղաքականություն 

Թրամփն ԱՄՆ վերադառնալուց հետո կրկին սկսել է մեղադրել է Պուտինին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անձամբ է պատասխանատու 2016 թվականին ԱՄՆ ընտրություններին միջամտության համար:

CBS-ի հետ զրույցում Թրամփը նշել է, որ Պուտինը պատասխանատու է իր երկրի համար, դրա համար էլ, ինքը հենց Պուտինին է համարում կատարվածի պատասխանատուն:

ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ վստահում է երկրի հատուկ ծառայությունների եզրահանգմանը, որ Ռուսաստանը միջամտել է 2016-ի ընտրություններին՝ հավելելով, որ ՌԴ նախագահի հետ վերջին հանդիպման ժամանակ վերջինիս կոչ է արել զերծ մնալ հետագայում նման քայլերից: Միևնույն ժամանակ Թրամփը կասկած է հայտնել, որ իր խոսքերը կարող են ազդեցություն ունենալ:

 

Նույն շարքից