Միջազգային Քաղաքականություն 

Թուրքիայում չեղյալ են համարել 2 տարի տևող արտակարգ դրությունը

analitik.am

Թուրքիայում չեղյալ են համարել արտակարգ դրությունը: Այս մասին հայտնում է Անադուլու գործակալությունը:

Հիշեցնենք, որ երկրում արտակարգ դրություն հայտարարվել էր 2016 թվականին ամռանը հեղաշրջման անհաջող փորձից հետո:

Արտակարգ դրության ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 230 հազար մարդ, որոնք կասկածվում են հեղաշրջման փորձի հետ կապ ունենալու մեջ, աշխատանքից ազատվել է ավեի քան 120 հազար պետական ծառայող, փակվել է ավելի քան 150 լրատվամիջոց, 1400 հասարակական կազմակերպություն և 15 համալսարան:

 

Նույն շարքից